Ասպիրանտուրա
Սան Պաուլոյի Համալսարան, Բրազիլիա
Փիլիսոփայության, Բանասիրության և Հումանիտար Գիտությունների Ֆակուլտետի ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ (ՅԻ ԾՐԱԳԻՐ)
Օտար Լեզուների, Գրականության և Թարգմանության Ասպիրանտուրան (PPG-LETRA) մի համընդհանուր ծրագիր է, որը ի հայտ է եկել անցյալում մի շարք առանձին լեզուներով գործող ասպիրանտական ծրագրերի երկարատև համագործակցության եւ քննարկումների արդյունքում ՝ նշյալ ասպիրանտուրաների միավորմամբ։
Այն իր մեջ ներառում է ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, հեբրայերեն, արաբերեն, հայերեն և չինարեն լեզուների և գրականության, ինչպես նաեւ թարգմանչական ուսումնասիրություններ:
Այս ծրագրի նպատակներից է հնարավորություն ընձեռել իրականացնելու այնպիսի հետազոտություններ, որոնք վեր են ներառված լեզուների ազգային վեկտորից եւ դիտարկում են դրանք որպես ամբողջություն ՝ էպիստեմոլոգիական զուգահեռների եւ համաչափությունների լույսի ներքո։
Ըստ այդմ ասպիրանտուրան գործում է երեք ոլորտներում ՝ ա) Լեզվաբանական Ուսումնասիրություններ. բ)Գրական և Մշակութային Ուսումնասիրություններ. գ) Թարգմանչական Ուսումնասիրություններ:
PPG-LETRA Ասպիրանտուրայի գիտահետազոտական ծրագրերի եւ դասախոսների գիտական հետաքրքությունների շրջանակի վերաբերյալ տեղեկությունների համար մուտք գործեք ձախից տեղադրված ցանկի հղումով։
PPG-LETRA- ի շրջանակներում հետազոտության հնարավոր թեմաները ներառում են, մասնավորապես, համեմատական լեզվաբանական, դիսկուրսիվ և պրագմատիկ ուսումնասիրություններ. լեզվի դասավանդման, ուսուցման եւ ուսուցիչների վերապատրաստման ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություններ. լեզվաբանական եւ գրականագիտական համեմատական ուսումնասիրություններ. գրաքննության եւ թարգմանչական արվեստի ոլորտի ուսումնասիրություններ։
PPG-LETRA- ն կոչված է որակական նոր մակարդակի հասցնել բարձրակարգ կրթությունը, ինչը ուսանողներին հնարավորություն կընձեռի նշանավոր հետազոտություններ իրականացնել տարբեր ոլորտներում, դասախոսելով կամ գիտահետազոտական գործունեություն ծավալելով Բրազիլիայի կամ արտասահմանյան ԲՈՒՀ-երում, կամ որպես անկախ գիտնականներ։
Ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է տարին մեկ անգամ: Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ: